Օգոստոս 13, 2022 20:09 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳՆ-ն նշել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման պայմանը

ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիեւը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կարող է հայտնվել, եթե ամերիկյան կողմը հարգի Մոսկվայի ազգային շահերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Եթե ամերիկյան կողմում գերիշխի ողջախոհությունը, եւ Վաշինգթոնը սթափ գնահատի փոփոխված աշխարհաքաղաքական լանդշաֆտը, ցույց տալով Ռուսաստանի ազգային շահերը հարգելու ցանկությունը ոչ թե խոսքով, այլ գործով, ապա հիմք կստեղծվի երկկողմ հարաբերությունների աստիճանական կարգավորման համար»,-ասել է դիվանագետը։

news.am

Պիտակ