Օգոստոս 14, 2022 17:24 Asia/Tehran
  • Ռուսաստան. Ուկրաինան խաղաղ բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան

ՌԴ ՊՆ կից Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավարն ասել է.«Ուկրաինական ուժերը ծրագրված կերպով թիրախավորում են որոշ բնակելի թաղամասեր»։

Միխայիլ Միզինցևը հայտարարել է. «Ուկրաինական ուժերը տեղակայված են Կրեմատորսկի բնակելի թաղամասերում. Նրանք ծրագրված կերպվո թիրախավորում են այդ շրջանի մերձակայքում գտնվող բնակելի թաղամասերը, որպեսզի դրդեն ռուս զինվորականներին և Դոնեցկի Հանրապետության ուժերի պատասխան գործողություններից հետո նրանց մեղադրեն քաղաքացիական անձանց վրա հարձակվելու մեջ»:

Միզինցևը հավելել է. «Ուկրաինացի զինվորները նաև թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին լքել իրենց տները: Նրանք նաև գրավել են Խարկովի որոշ դպրոցներ և մանկապարտեզներ և մարդկանց օգտագործում են որպես կենդանի վահան»։

Չորս ամիս տևած հետաքննությունից հետո, հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում Միջազգային քրեական դստարանը մեղադրել է ուկրաինական բանակին դպրոցներում և հիվանդանոցներում ռազմաբազաներ ստեղծելու, խիտ բնակեցված կենտրոնների վրա հարձակումներ իրականացնելու և խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելու մեջ։