Օգոստոս 15, 2022 08:46 Asia/Tehran
  • Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել

Կիրակի օրը Ադրբեջանի ԶԼՄ-ները հաղորդել են Թուրքիայի հետ այդ երկրի Զինված ուժերի համատեղ զորավարժությունների են անցկացրել:

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զորավարժությունների ընթացքում կանցկացվեն ստորջրյա հարձակողական վարժանքներ, որոնողափրկարարական աշխատանքներ, մարտերը խիտ բնակեցված և բնակելի վայրերում և առափնյա հարձակողական գործողություններ:

«Ազար Թաջ» լրատվական գործակալությունը հաղորդում է. «Ըստ Ադրբեջանի   և Թուրքիայի միջև ստորագրված երկկողմ համագործակցության ծրագրի՝ Ադրբեջանի բանակը մասնակցել է Թուրքիայում անցկացվող զորավարժություններին փորձի փոխանակման նպատակով»։

Ադրբեջանի և Թուրքիան ընդլայնված հարաբերություններ ունեն բոլոր ոլորտներում։ Անկարան եղել է Բաքվի հիմնական աջակիցը 2021 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղիունեցած Ղարաբաղյան 44-օրյա  պատերազմի ժամանակ՝ Բաքվին տրամադրելով հետախուզական և սպառազինության օգնություն։

Պատերազմն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ և Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածների նկատմամբ վերահսկողությունն անցավ Բաքվին:

Պիտակ