Օգոստոս 16, 2022 07:46 Asia/Tehran
  • Ռուսաստանը հայտարարել է Խարկովում 100 լեհ և գերմանացի վարձկանների սպանվելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների տեղակայման վայրի վրա հարձակման ժամանակ սպանվել է ավելի քան 100 լեհ և գերմանացի վարձկան:

Ըստ այդ հայտարարության՝ Խարկովի մարզի Զոլոչևի մոտ գտնվող օտարերկրյա վարձկանների  տեղակայման վայրի հարձակման ժամանակ սպանվել է Լեհաստանից և Գերմանիայից ավելի քան 100 զինյալ, ևս 50 մորդ վիրավորվել է:

Հաղորդման համաձայն՝ ռուսական հրետանին Դոնեցկի մարզում ոչնչացրել է Ուկրաինայի զինված ուժերի գումարտակի համարյա 70%-ը։

Ռազմաճակատում գրանցած ձեռքբերումների վերաբերյալ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարություններում նշվում է նաև, որ ՌԴ Զինված ուժերը Միկոլայև մարզում ոչնչացրել են հրթիռային և հրետանային զենքի պահեստ, երեք զինամթերքի և երկու վառելիքի պահեստ։