Օգոստոս 16, 2022 09:04 Asia/Tehran
  • Պոմպեոն և ԿՀՎ-ն մեղադրվում են լրագրողներին լրտեսելու մեջ

ԱՄՆ չորս քաղաքացիներ հայց են ներկայացրել ԿՀՎ-ի և Մայք Պոմպեոյի դեմ՝ Weekly Leaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբաններին, լրագրողներին և այցելուներին լրտեսելու համար։

ԻՌՆԱ-ն հղում անելով  Newsweek կայքին գրել է, որ հայցը ներկայացրել են ԱՄՆ չորս քաղաքացիներ, ովքեր Ասանժին հանդիպել են Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը.

Համաձայն այս հայցի, որը վերջերս է ներկայացվել ամերիկյան դատական ​​համակարգին, ԿՀՎ-ն լրտեսել է Ասանժին, երբ նա ապաստան էր փնտրում այս վայրում, ձայնագրել է նրա խոսակցությունները ամերիկացի իրավաբանների, լրագրողների և նրա բժիշկների հետ և օգտագործել հեռախոսի անձնական տվյալները, ինչը Միացյալ Նահանգների Սահմանադրության խախտում է:

Հայցը ներկայացրած քաղաքացիները Պոմպեոյից պահանջում են անձնական վնասի հատուցում` խուզարկություններով և անհիմն առգրավումներով հայցվորների  իրավունքները խախտելու համար:

Պիտակ