Օգոստոս 16, 2022 12:25 Asia/Tehran
  • Բաքուն Երևանին մեղադրում է Լաչինի անտառներն այրելու մեջ

Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Լաչինի անտառները հրդեհելու մեջ։

Լաչինը գտնվում էր հայկական ուժերի վերահսկողության տակ, և 2020 թվականի նոյեմբերին հրադադարի համաձայնագրից հետո անցել է Ադրբեջանի բանակի վերահսկողության տակ:

«Ադրբեջան-24» լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ձեռք բերված պատկերները ցույց են տալիս Լաչինի անտառներում հայերի կողմից դիտավորյալ հրդեհը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես պնդեց, որ չնայած պատերազմից մեկ տարի ութ ամիս է անցել, սակայն Հայաստանը դեռևս չի կատարել իր ստանձնած պարտավորությունները:

Չնայած Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև հրադադարի կնքմանը, երկու հարևան երկրների միջև դեռևս կայուն խաղաղություն չի հաստատվել և կողմերը ժամանակ առ ժամանակ,  միմյանց մեղադրում են սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ 

Պիտակ