Օգոստոս 16, 2022 18:25 Asia/Tehran
  • Ռուսաստանը կապահովի իր ազգային շահերն ու դաշնակիցների պաշտպանությունը․ Պուտին

Ռուսաստանը կապահովի իր ազգային շահերն ու դաշնակիցների պաշտպանությունը եւ կամրապնդի իր զինված ուժերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Նախկինի պես Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է իր դաշնակիցներին, գործընկերներին եւ կատարելագործում միջազգային անվտանգության գործող մեխանիզմներն ու նորը ստեղծում, ամրապնդում ազգային զինված ուժերն ու անվտանգության այլ կառույցներ։ Մենք կշարունակենք ապահովել մեր ազգային շահերը եւ պաշտպանել մեր դաշնակիցներին, քայլեր ձեռնարկել ավելի ժողովրդավար աշխարհի կառուցման համար, որտեղ ապահովված են բոլոր ազգերի իրավունքները»,-ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ հավաքական Արեւմուտքը նպատակաուղղված խախտում է եվրոպական անվտանգության համակարգը։ ԱՄՆ-ն, նրա խոսքով, կոպտորեն միջամտում է ինքնիշխան պետությունների ներքին գործերին, սադրանքներ եւ պետական հեղաշրջումներ կազմակերպում եւ ստիպում պետություններին ենթարկվել իր կամքին։  

https://news.am/arm/news/716238.html