Օգոստոս 17, 2022 14:32 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Զելենսկու և Էրդողանի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը օգոստոսի 18–ին Լվովում կմասնակցի Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հինգշաբթի կլինի Լվովում և կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահի հետ եռակողմ հանդիպմանը», - ասել է Դյուժարիկը:

Նրա խոսքով՝ հաջորդ օրը համաշխարհային կազմակերպության ղեկավարը կմեկնի Օդեսա, որտեղ կայցելի Սևծովյան հացահատիկային երեք նավահանգիստներից մեկը:

Նյու Յորք վերադառնալուց առաջ, որը շաբաթ–կիրակի կլինի, Դյուժարիկի խոսքով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Ստամբուլ Համատեղ համակարգող կենտրոն այցելելու համար:

armeniasputnik.am

  

 

 

Պիտակ