Օգոստոս 17, 2022 18:12 Asia/Tehran
  • Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է շարունակել աջակցել Իրանի բանակի մարտունակության ամրապնդմանը

Ռուսաստանի տեխնիկական-ռազմական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևն ասել է.«Ռուսաստանը մտադիր է շարունակել զինել իրանական բանակը և պատրաստ է քննարկել հետաքրքրության բոլոր ոլորտները»։

Sputnik-ի փոխանցմամբ՝ Շուգաևը լրագրողներին ասել է. «Ռուսաստանի և Իրանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար անցյալ ունի։ ԻԻՀ-ն հագեցած է մեծ թվով խորհրդային և ռուսական ռազմական տեխնիկայով, և ապագայում մենք մտադիր ենք շարունակել համագործակցությունն այդ երկրի հետ՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման նպատակով»

Ի պատասխան Իրանին ռուսական զենք և տեխնիկա, այդ թվում՝ Սու-35 կործանիչներ և Ս-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար վարկեր տրամադրելու ծրագրերի մասին հարցին, նա ասել է.«Մենք պատրաստ ենք մեր գործընկերների հետ խոսել կողմերին հետաքրքրող համագործակցության բոլոր ոլորտների մասին»։

Դմիտրի Շուգաևն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Թեհրանի հետ ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով սահմանափակումները վերացնելուց հետո։ Նրա ասելով.«Իրանը կարող է շահագրգռված լինել Ռուսաստանից ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների, տանկերի, նավերի, ափամերձ հրթիռային համակարգերի, ավիացիոն շարժիչների, ինչպես նաև ինքնաթիռների և զրահատեխնիկայի վերանորոգման պահեստամասերիի ու սուզանավերի գնմամբ»։