Օգոստոս 18, 2022 20:26 Asia/Tehran
  • Ադրբեջանի ՊՆ-ն հանկարծակի որոշել է սպառնալ իր զենքով

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանկարծակի որոշել է սպառնալ իր զենքով։

«ՌՕՈՒ-ի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, օդային տարածքը մշտական ​​հսկողության տակ է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ»,- անսպասելիորեն հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն։

Ապա ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «օգոստոսի 13-ին հայկական կվադրոկոպտեր է հայտնաբերվել եւ նստեցվել, որը, իբր, փորձում էր հետախուզական թռիչքներ իրականացնել Շուշիի շրջակայքում գտնվող ադրբեջանական դիրքերի վրայով»։

Ադրբեջանական բանակի անձնակազմը պատրաստ է կանխել ցանկացած սադրանք, հայտնարարում է Ադրբեջանի ՊՆ-ն։

news.am