Օգոստոս 19, 2022 12:45 Asia/Tehran
  • Politico. Անցյալ ամիս եվրոպական 6 կարևոր երկրներ ոչ մի օգնություն չեն ուղարկել Ուկրաինային

Ամերիկյան պարբերականը գրել է, որ եվրոպական 6 կարևոր երկրներ անցյալ ամիս որևէ տեսակի օգնություն չեն ուղարկել Ուկրաինային։

Politico-ն գրել է.<Եվրոպական այս 6 կարևոր երկրների կողմից Ուկրաինային օգնություն չուղարկվելը նշանակում է, չնայած Եվրոպայի պաշտպանական քաղաքականության մեջ տեղի ունեցած պատմական փոփոխություններին, դեպի Ուկրաինա առաքվող ռազմական օգնությունները նվազում են>:

Politico-ի ձեռք բերած տվյալների համաձայն, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և Լեհաստանը չեն օգնել Ուկրաինային, ինչպես խոստացել էին, և Կիևի պաշտոնյաները բազմիցս ասել են, որ եվրոպական խոշոր տերությունները, ԱՄՆ-ի նման հանձնառու չեն օգնություն ուղարկել Ուկրաինա:

Ուկրաինային տրամադրվող օգնություններին հետևող խմբի տնօրեն Քրիստոֆ Թերբիշն ասել է.«Մեր տվյալների համաձայն, սկսած ապրիլի վերջից, Ուկրաինա ռազմական օգնություն ուղարկելու եվրոպական պարտավորությունները նվազող ընթացք են ունեցել»։