Օգոստոս 19, 2022 14:15 Asia/Tehran
  • Ռուսական ուղղաթիռները նկարահանում են Սիրիայում ամերիկյան անօրինական բազաները

Ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ ռուսական ուղղաթիռները լուսանկարել են Սիրիայում գտնվող ամերիկյան անօրինական բազաները։

Ռուս Վեսնա կայքը, հրապարակելով պատկերներ, հայտնել է, որ ռուսական ուղղաթիռները թռել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Մալեքիե և Հեյմո ամերիկյան երկու անօրինական բազաների վրայով և լուսանկարել այնտեղ  գտնվող սարքավորումներն ու մարդկան

Պրոռուսական Avia լրատվական կայքը նույնպես վերջերս հրապարակել էր ԱՄՆ-ի կողմից սիրիական նավթի գողության և դեպի Իրաքում գտնվող ամերիկյան անօրինական բազաներ մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու նկարներ:

Ավելի վաղ ռազմական հարցերով մասնագիտական Avia լրատվական կայքը մի տեսագրություն տարածելով հաղորդել էր, որ Սիրիայում պարեկություն իրականացնող ռուսական ռազմական ուղղաթիռը հանդիպել է ամերիկյան 106 բեռնատարներից բաղկացած շարասյանը, որը մաքսանենգ ճանապարհով նավթ էր տեղափոխում Սիրիայի արևելյան դաշտերից Իրաքում գտնվող անօրինական ամերիկյան բազաներ:

Պիտակ