Օգոստոս 19, 2022 14:17 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիայում առևանգել և բռնաբարել են յոթամյա աղջկա

Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում, փողոցն անցնելիս, առևանգել են յոթամյա աղջկա և տեղափոխելով ավտոմեքենայի մոտ բռնաբարել:

Նախաքննության արդյունքների հիման վրա բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, որ զոհին առևանգել են երեկոյան ժամը 16:00-ի սահմաններում, և հանցագործը կամ հանցագործները  տուժողին ավտոմեքենայուվ տարել են Վիլեսդեն անտառային պարկ, որտեղ էլ բռնաբարել ու թողել են այգու մեկ այլ հատվածում, ապա հեռացել։

Ոստիկանները բերման են ենթարկել 35-ամյա տղամարդու, սակայն չբացահայտելով նրա ինքնությունը հավելել են, որ որոնում են այս հանցագործությանը մասնակցած երկրորդ անձին։

Որոշ լրատվամիջոցներ, հրապարակելով մեղադրյալի նկարները և ոստիկանությունը կոչ է արել ժողովրդին նրա մասին ունեցած ցանկացած տեղեկություն հայտնել ոստիկանություն։

Բրիտանիայի մայրաքաղաքում չորս օրվա ընթացքում վեց սպանության դեպքերը կրկին ուշադրությունները հրավիրել են այս երկրում անվտանգության հետ կապված խնդիրների վրա։