Օգոստոս 20, 2022 08:29 Asia/Tehran
  • Էրդողանը ներքաղաքական խիստ քննադատության է արժանացել՝  Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման կապակցությամբ

Իսրայելի օկուպանտ ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի ծրագիրը կոշտ քննադատության է արժանացել երկրի ներսում:

Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր  Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցությունը քննադատել է Թել Ավիվի հետ հարաբերությունների կարգավորման և դեսպան նշանակելու՝ նախագահ Էրդողանի որոշումը:

Կուսակցությունը հայտարարել է. «Էրդողանն Իսրայելին որակել էր որպես մանկասպան և ահաբեկչական ռեժիմ և «Մարմարա» նավի վթարից հետո  պայմաններ էր դրել ռեժիմի  հետ հարաբերությունների կարգավորման համար: Ի՞նչ է փոխվել հիմա։ Իսրայելը շարունակում է սպանել պաղեստինցի երեխաներին»:

Հայտարարության մեջ ասված է. «Գազայի հատվածի վրա վերջին հարձակման ժամանակ Իսրայելը չխնայեց անգամ պաղեստինցի երեխաներին: Իսկ հիմա,  Էրդողանի կառավարությունը գնում է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման, մոռանալով պաղեստինցիներին և թուրք ժողովրդին իր տված խոստումները»:

Թուրք վերլուծաբան և լրագրող Ջավադ Գոքն այս կապակցությամբ ասում է. «Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորման գործընթացը Էրդողանի կառավարության համար շատ հեշտ գործ է, քանի որ երկու կողմերի հարաբերությունները երբեք էլ չեն խզվել»։

Պիտակ