Սեպտեմբեր 12, 2022 12:16 Asia/Tehran
  • Եվրոպայի աքիլլեսյան գարշապարը և Ռուսաստանի ճնշման ամենահզոր գործիքը

Քարնեգի վերլուծական կենտրոնը գրել է, որ Եվրամիությունը կախված կլինի էներգակիրների ներմուծումից առնվազն մինչև 2025 թվականը։

Կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Վակոլենկոն, անդրադառնալով Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի հետևանքով եվրոպական բոլոր կառավարությունների համար մեծ անախորժություններին, գրել է, որ ներկայումս ռուսական գազն այլևս չի ուղարկվում Եվրոպա «Հյուսիսային հոսք»-ով, ինչը միանշանակ տնտեսական բացասական հետևանքներ է ունենալու Եվրոպայի համար։

Վերլուծական կենտրոնը գրում է, որ Ռուսատսանի համար Եվրոպայի վրա ճնշում գործադրելու լավագույն գործիքը գազն է և Եվրոպան տարիներ շարունակ գազ ներկրելու կարիք կունենա, քանի որ ռուսական գազին այլընտրանք գտնելը բարդ է լինելու։

Քարնեգին գրում է, որ Եվրոպայի համար ծանր է լինելու ոչ միայն այս, այլ առաջիկա երկու տարիների ձմեռը: Նշվում է նաև, որ հավանաբար Եվրոպան մինչև 2025 թվականը համաշխարհային շուկայում գազի այլընտրանքային աղբյուր չի գտնի։

Պիտակ