Սեպտեմբեր 24, 2022 23:09 Asia/Tehran
  • Հասանովը հրամայել է պատրաստ լինել «Հայաստանի ցանկացած սադրանքի»

Հասանովը հրամայել է պատրաստ լինել «Հայաստանի ցանկացած սադրանքի»:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շաբաթ օրը Կենտրոնական հրամանատարական կետում ծառայողական խորհրդակցության ժամանակ զինվորականներին հրամայել է պատրաստ լինել «Հայաստանի զինված ուժերի ցանկացած հնարավոր սադրանքի», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը վերլուծվել է ներկայիս օպերատիվ իրավիճակը «Քալբաջարի եւ Լաչինի ուղղություններում, ինչպես նաեւ այն տարածքներում, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը»։

news.am