Սեպտեմբեր 26, 2022 11:08 Asia/Tehran
  • Անկարան և Թել Ավիվը փորձում են Պաղեստինի գազը տեղափոխել Եվրոպա

Թուրքիայի նախագահի խոսնակը հայտարարել է, որ Անկարան Թել Ավիվի հետ բանակցություններ է վարում՝ գողացված պաղեստինյան գազը Եվրոպա տեղափոխելու համար։

Թուրքիայի նախագահի խոսնակ Էբրահիմ Քալինը հայտարարել է, որ Անկարան Սիոնիստական ​​ռեժիմի հետ բանակցում է Պաղեստինից գողացված գազը Եվրոպա տեղափոխելու շուրջ, և ենթադրվում է, որ հոկտեմբերին երկու կողմերի պատվիրակությունները այդ կապակցությամբ հանդիպում կունենան:

Քալինն ավելի վաղ հայտարարել է, որ Եվրոպան կարող է ռուսական գազը փոխարինել  Արևելյան Միջերկրականից եկող գազով (որը Թել Ավիվը գողացել է Պաղեստինի օկուպացված տարածքներից):

Նա հավելել էր, որ Թուրքիան նույնպես կարող է մասնակից դառնալ այդ գործընթացին:

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Եվրամիությունը փորձում է այլընտրանք գտնել ռուսական բնական գազի համար։ Եվ հիմա, Սիոնիստական ​​ռեժիմը փորձում է պաղեստինյան օկուպացված տարածքներից գողացված գազը տեղափոխել Եվրոպա։