Սեպտեմբեր 27, 2022 15:43 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն  գնաճ  է արտահանում աշխարհի երկրներ

ԱՄՆ-ի ֆինանսական քաղաքականությունը վերլուծող զեկույցում Bloomberg-ը նշել է, որ ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը գնաճ է արտահանում այլ երկրներ։

Bloomberg-ն ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը նմանեցրել է անսանձ վայրի ցլի, որի գործողությունների արդյունքում  ամբողջ աշխարհում բարձրանում է գնաճը:

Բենզինի գնի ահռելի թանկացումը, բնակարանի վարձավճարի բարձրացումը, հիմնական սպառողական ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի թանկացումն ԱՄՆ-ում առաջացրել են գնաճի ամենաբարձր ցուցանիշը վերջին 41 տարում։

Մինչ ամերիկացիները պայքարում են տարբեր տնտեսական ճգնաժամերի դեմ, ամերիկյան կառավարությունը բորբոքում է Ուկրաինայի պատերազմի կրակը՝ ռազմական տեխնիկա ուղարկելով Ուկրաինա: