Սեպտեմբեր 27, 2022 18:11 Asia/Tehran
  • Ռուսաստանը բոյկոտել է  առաջիկա «Օսկար» մրցանակաբաշխությունը

Ռուսաստանը որոշել է ֆիլմ չառաջադրել «Օսկար»-ի 2023 թվականի մրցանակաբաշխությանը։

«Ֆրանս Պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ուկրաինայի պատերազմի ֆոնին  Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով ՌԴ կինոակադեմիան հրապարակել է հաղորդագրություն, որում հայտնել է 2023 թվականի «Օսկար»-ին չմասնակցելու Ռուսաստանի որոշման մասին:

«Ակադեմիայի ղեկավար կազմը հրաժարվել է ազգային ֆիլմ առաջադրել «Օսկար»-ի 2023 թվականի մրցանակաբաշխությանը»,ասված է հաղորդագրության մեջ:

Ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովն ասել է, որ Մոսկվան «Օսկար»-ին մասնակցելով ոչինչ չի շահի։

Միխալկովը, ով 1995 թվականին «Օսկար» մրցանակ է ստացել լավագույն օտարալեզու ֆիլմի համար, անիմաստ է անվանել «Օսկարի» մրցանակաբաշխությանը Ռուսաստանից ֆիլմի առաջադրումը և դրա փոխարեն առաջարկել է համարժեք մրցանակ սահմանել եվրասիական տարածաշրջանի երկրների համար։

Մինչ այժմ 65 երկներ ընտրել են իրենց ֆիլմերը՝ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում մրցելու համար: «Օսկար 2023»-ի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում մրցելու  համար երկրները մինչև 2022 թ.  հոկտեմբերի 3-ը ժամանակ ունեն իրենց ֆիլմերը ներկայացնելու համար:  Օսկարի 95-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թվականի մարտի 12-ին Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում։

Պիտակ