Սեպտեմբեր 27, 2022 18:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Չինաստանը քննադատել է  ԱՄՆ-ին՝ պատժամիջոցային  քաղաքականություն վարելու պատճառով

Չինաստանի ԱԳ նախարարությունը քննադատել է ԱՄՆ-ին՝ պատժամիջոցային քաղաքականություն կիրառելու և աշխարհի բնակչության կեսի համար խնդիրներ ստեղծելու պատճառով:

Անդրադառնալով մոտ 40 երկրների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինն ասել է. «Պատժամիջոցները լուրջ հումանիտար աղետներ են առաջացրել աշխարհի բնակչության կեսի համար»։

Նշելով ,որ  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում  Իրանի, Զիմբաբվեի, Բոլիվիայի և Կուբայի ղեկավարները դատապարտել են պատժամիջոցներ   կիրառելու   ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը,  Չինաստանի ԱԳՆ խոսնակը հավելել է.«ԱՄՆ-ն, անկասկած, պատժամիջոցների գերտերությունն է և Վաշինգտոնի կողմից կիրառված պատժամիջոցները լուրջ հումանիտար աղետներ են առաջացրել աշխարհում»։

Աշխարհի մի շարք երկրների դեմ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների վտանգավոր հետևանքների վերաբերյալ Չինաստանի ԱԳՆ խոսնակի արտահայտությունները վկայում են այն մասին, որ Սպիտակ Տան առավելատենչությանն ընդդիմացող և անկախ երկրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի միակողմանի և հակամարդկային քաղաքականությունը դաժան արարք է, որը հանգեցրել է միջազգային մակարդակով  ճգնաժամերի առաջացմանը։

ԱՄՆ-ի կառավարությունը տարբեր պատրվակներով անօրինական պատժամիջոցներ է սահմանել աշխարհի որոշ երկրների նկատմամբ, ինչի պատճառով այս երկրի բնակիչները բախվել են համատարած խնդիրների։

Իրանը նույնպես այն երկրների թվում է, որը  միջուկային հարցի պատրվակով ԱՄՆ կառավարության կողմից ենթարկվել է ամենախիստ պատժամիջոցների։

Բացի ֆինանսական, առևտրային, արդյունաբերական և էներգետիկ ոլորտների պատժամիջոցներից, Սպիտակ տունը նաև դեղորայքը ներառել է Իրանի և այլ երկրների դեմ պատժամիջոցների ցանկում, ինչը վտանգել է բազմաթիվ հիվանդների կյանքը, ովքեր ստիպված են իրենց դեղորայքը ներմուծել այլ երկրներից:

ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող երկրների, այդ թվում՝ Իրանի վրա, հատկապես Կորոնավիրուսի համաճարակի սկզբից մինչ այժմ, դեղորայքի ոլորտում պատժամիջոցները շատ կործանարար և վնասակար ազդեցություն  են  ունեցել այս երկրների բնակիչների վրա։
Երկրների դեմ պատժամիջոցներն արդյունավետ դարձնելու համար Ամերիկան ​​փորձել է ստիպել կամ սպառնալ այլ երկրներին, այդ թվում՝ իր արևմտյան գործընկերներին, միանալ իր այդ դաժան քայլերին, որոնք  ինչպես հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը, աղետներ են առաջացրել աշխարհում: 
ԱՄՆ-ն սպառնացել է այլ երկրներին և խոշոր ընկերություններին, որ պատժամիջոցների խախտման դեպքում նրանց նկատմամբ խիստ պատիժներ կկիրառի, ինչը միջազգային ասպարեզում Սպիտակ տան բռնակալ մոտեցման ևս մեկ ապացույց է։

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ալենա Դոհանն  այս առնչությամբ ասում է.-«Սննդի և դեղորայքի հասանելիության հարցում Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները մարդու իրավունքների բացահայտ խախտում են: ԱՄՆ կառավարությունը պետք է դադարեցնի Իրանի դեմ պատժամիջոցները, իսկ ՄԱԿ-ը պետք է համագործակցի փոխհատուցման մեխանիզմների հայեցակարգային շրջանակ ստեղծելու, և միակողմանի հարկադրանքի հետևանքով մարդու իրավունքների խախտումների զոհերին հասցված վնասները հատուցելու  համար»:

Պատժամիջոցային քաղաքականությունն առաջ մղելու շրջանակում օրերս  ամերիկյան կառավարությունը փորձում է ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ խորհրդակցելով Եվրոպայի  տարբեր երկրների հետ, ինչն անշուշտ առավելաբար կազդի այդ երկրի ժողովրդի վրա: 

ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի Ճապոնիա և Հարավային Կորեա կատարելիք այցը ներառված է օրակարգում: Նա նպատակ ունի այդ երկրիների համաձայնությունը շահել հակառուսական պատժամիջոցների կիրառման հարցում: 

Պիտակ