Սեպտեմբեր 28, 2022 13:53 Asia/Tehran
  • Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետը ժամանել է Վրաստան. կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետը ժամանել է Վրաստան:

Վրաստան է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, գրում են տեղական լրատվամիջոցները:

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։

tert.am

 

Պիտակ