Սեպտեմբեր 28, 2022 19:46 Asia/Tehran
  • Ամերիկացիների մեծ մասը հոգնել է Ուկրաինայի պատերազմից․ Business Insider

Ամերիկացիների մեծ մասը հոգնել է Ուկրաինայի պատերազմից, եւ ուզում է պատերազմն ավարտելու դիվանագիտական ջանքեր տեսնել, գրում է Business Insider-ը։

Ըստ Պատասխանատու պետական վարչության եւ Քուինսի ինստիտուտի առաջընթացի մասին տվյալների՝ ամերիկացիների 57 տոկոսը կտրականապես կամ մասնակիորեն աջակցում է Ուկրաինայում պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու ԱՄՆ դիվանագիտական բանակցություններին, նույնիսկ եթե դա պահանջում է Ուկրաինայից փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ: Եվ դրան կտրականապես դեմ է արտահայտվել հարցվածների միայն 32 տոկոսը

Հարցվածների գրեթե կեսը (47 տոկոս) հայտարարել է, որ իրենք աջակցում են Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության շարունակմանը միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը մասնակցելու է պատերազմի ավարտին ուղղված դիվանագիտությանը, իսկ 41 տոկոսը հայտարարել է, թե կողմ է, որ Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնությունը շարունակվի՝ անկախ նրանից, թե ներգրավված է արդյոք ԱՄՆ-ն ընթացիկ դիվանագիտության մեջ, թե ոչ:

Հավանական ընտրողների 49 տոկոսի կարծիքով՝ Բայդենի վարչակազմը եւ Կոնգրեսը պետք է ավելի դիվանագիտորեն գործեն, որպեսզի օգնեն վերջ տալ պատերազմին։

«Ամերիկացիները գիտակցում են այն, ինչ Վաշինգտոնում շատերը չեն հասկանում՝ Ուկրաինայում պատերազմը, ամենայն հավանականությամբ, կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե մարտի դաշտում: Եվ թերահավատություն է առաջանում այս պատերազմին Վաշինգտոնի մոտեցման հանդեպ, քանի որ պատերազմը լի է կոշտ խոսակցություններով եւ ռազմական օգնությամբ, բայց այնտեղ քիչ դիվանագիտական ռազմավարություն եւ փոխգործակցություն կա»,- ասել է Քուինսի ինստիտուտի գործադիր փոխնախագահ Թրիտա Պարսին:

Հարցումը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի հավանական ընտրողների գրեթե կեսը (48 տոկոսը) կտրականապես դեմ է Ուկրաինային ներկայիս մակարդակով ամերիկյան օգնություն տրամադրելուն, եթե երկարաժամկետ համաշխարհային տնտեսական դժվարություններ առաջանան, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Մինչդեռ հարցումը ցույց է տվել, որ տասը ամերիկացիներից միայն չորսն են մասամբ կամ ամբողջությամբ աջակցում տվյալ դեպքում ներկա մակարդակով ԱՄՆ-ի օգնության տրամադրմանը Ուկրաինային։

Հարցումը ցույց է տվել նաեւ, որ ամերիկացիների 58 տոկոսը դեմ է ներկայիս մակարդակով ԱՄՆ-ի օգնությանը Ուկրաինային, եթե ԱՄՆ-ում բենզինի եւ մյուս կարեւոր ապրանքների գները բարձրանան:

Հարցվածների մեծամասնությունը (57 տոկոսը) նաեւ ասել է, թե կարծում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը կավարտվի երկու երկրների միջեւ բանակցային խաղաղ կարգավորմամբ, իսկ 61 տոկոսը կարծում է, որ պատերազմը որոշ չափով ազդել է իրենց ֆինանսական վիճակի վրա:

news.am

 

 

Պիտակ