Սեպտեմբեր 29, 2022 15:15 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի նավթի և վառելիքի առևտրային պաշարները նվազել են

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ երկրի նավթի կոմերցիոն պաշարները մեկ շաբաթվա ընթացքում նվազել են 215 հազար բարելով։

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 23-ից ի վեր երկրում նավթի կոմերցիոն պաշարները մեկ շաբաթում հասել են 430,6 միլիոն բարելի։

Ըստ այս նախարարության հայտարարության,  հակառակ կանխատեսումների, որոնք վկայում էին 400 հազար բարելով աճի մասին, պահուստների ներկա մակարդակը մոտ երկու տոկոսով ցածր է վերջին հինգ տարիների միջինից։

ԱՄՆ-ում բենզինի պաշարները նույնպես նվազել են 2,4 մլն բարելով, իսկ նավթամթերքի պաշարները նույնպես նվազել են 2,9 մլն բարելով։

Լոնդոնի ֆոնդային բորսայում Բրենթ տեսակի նավթի առևտրային արժեքն դեկտեմբեր ամսին աճել է 2,11 տոկոսով՝ հասնելով 86,66 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

West Texas Intermediate տեսակի նավթի գինն աճել է 2,69 տոկոսով՝ հասնելով 80,61 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։