Սեպտեմբեր 30, 2022 07:09 Asia/Tehran
  • Բայդենի նոր սայթաքումը՝ նա դիմել է մահացած կոնգրեսականին

ԱՄՆ նախագահն իր ելույթում սխալմամբ նշել է վերջերս մահացած կոնգրեսականի անունը:

Ջո Բայդենն իր ելույթում ասել է. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, այդ թվում երկու կուսակցությունների ընտրված պաշտոնյաներին, ինչպիսիք են սենատոր Բրաունը, սենատոր Բուկերը և ներկայացուցիչ Ջեքին: Ջեքի դու այստե՞ղ ես, որտե՞ղ ես Ջեքի: Կարծես թե չկա: Պետք է, որ նա այստեղ լիներ, որպեսզի օգներ  խնդրի լուծմանը»:

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսում Ինդիանա նահանգի ներկայացուցիչ Ջեքի Վալորսկին մոտ երկու ամիս առաջ մահացել է ավտովթարի հետևանքով։

Մինչ Բայդենի նախագահ դառնալը հանրապետականների շրջանում հաճախակի էին ենթադրությունները նրա մտավոր կարողությունների վերաբերյալ: Բայդենի բազմաթիվ սայթաքումները կրկնապատկել են ամերիկացի պաշտոնյաների և մարդկանց մտահոգությունը իրենց երկրի նախագահի՝ գործերը կառավարելու կարողության վերաբերյալ: