Սեպտեմբեր 30, 2022 16:02 Asia/Tehran
  • Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է պատասխանել Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոն հանելու ԱՄՆ-ի որոշմանը

Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կպատասխանի Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոն հանելու ԱՄՆ-ի որոշմանը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Թուրքիան կոնկրետ քայլերով կպատասխանի Կիպրոսին զենք մատակարարելու էմբարգոն չեղարկելու Վաշինգտոնի որոշմանը։ Եթե դուք ցանկանում եք էսկալացիա կղզում, մենք համապատասխան կերպով կպատասխանենք»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 

նախօրեին հայտարարել էր, որ Կիպրոսի հյուսիսում 

թուրքական ռազմական կոնտինգենտի թիվը 

հասնում է 40 հազարի։

Անկարան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ 

կղզուն զենք մատակարարելու համար՝ ի պատասխան 

Կիպրոսում սպառազինությունների մրցավազքի, 

հայտարարել էր Թուրքիայի ղեկավարը։

armenpress.am

Պիտակ