Սեպտեմբեր 30, 2022 16:59 Asia/Tehran
  • Թուրքիայի որոշումը՝ ուժեղացնել Կիպրոսի թուրքաբնակ տարածաշրջանի ռազմական կարողությունը

Դժգոհություն հայտնելով Կիպրոսի զինված ուժերի ուժեղացման հարցում Վաշինգտոնի գործողությունների կապակցությամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց կղզու թուրքաբնակ տարածք ռազմական ուժեր և զենք ուղարկելու Անկարայի որոշման մասին։

Հինգշաբթի օրը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է.«Թուրքիան ավելի շատ զորքեր կտեղակայի Կիպրոսի թուրքական շրջանը պաշտպանելու համար»։

Թուրք դիվանագետը այնուհետև Կիպրոսի հունական իշխանություններին մեղադրել է փողերի լվացման մեջ և հավելել, որ Թուրքիան կշարունակի հետապնդել իր իրավունքները Կիպրոսում, ինչպես նաև Էգեյան և Միջերկրական ծովերում:

Ամերիկացիների որոշմամբ Կիպրոսը հոկտեմբերի 1-ից իրավունք կունենա ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա գնել։

Նշենք, որ բացի Թուրքիայից, ոչ մի երկիր կամ հաստատություն Հյուսիսային Կիպրոսը կամ այլ կերպ ասած՝ Կիպրոսի թուրքական շրջանը որպես անկախ երկիր չի ճանաչում։

Պիտակ