Սեպտեմբեր 30, 2022 18:07 Asia/Tehran
  • Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործումը Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածությունների իրականացման համար

Քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ պայմանավորվածությունների իրականացման նպատակով նպաստավոր պայմաններ ստեղծելու համար։

Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների 18-րդ նիստում, գրում է  ՏԱՍՍ-ը։

«Քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայման հնարավորությունը, որը նպաստավոր պայմաններ կստեղծի Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ համաձայնագրերի իրականացման, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ, ընդհանուր առմամբ, կարգավորման համար։ Քննարկվում են Բաքվի եւ Երեւանի հարաբերությունները, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրումը»,-ասել է Լավրովը։

Պիտակ