Սեպտեմբեր 30, 2022 18:09 Asia/Tehran

Ռուսաստանի նախագահը և Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիայի շրջանների ղեկավարները ստորագրել են Ուկրաինայի արևելյան շրջանների ՌԴ-ին միանալու փաստաթղթերը։

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի պալատում երկրին Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիայի շրջանների միացման փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ՝ հայտարարելով, որ սատարում է այս 4 շրջանները Ռուսաստանին միացնելուն, ասել է.«Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի շրջանների և Զապորոժիեի բնակիչները կատարել են իրենց ընտրությունը և այս չորս շրջանները ընդհանուր ճակատագիր ունեն Ռուսաստանի հետ»։

Պուտինը հավելել է.«Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիայի շրջանների բնակիչները ընդմիշտ դառնում են Ռուսաստանի քաղաքացիներ»։

Պուտինի ելույթից հետո ստորագրվել են Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիայի չորս շրջանների Ռուսաստանին միացման բոլոր փաստաթղթերը, որն ստորագրել է նաև Ռուսաստանի նախագահը։

Դոնեցկի մարզում 99.23 տոկոսը կողմ է արտահայտվել Ռուսաստանին միանալուն, Լուգանսկում 98,42 տոկոսը կողմ է քվեարկել Ռուսաստանին միանալուն, Խերսոնում աջակցության մակարդակը կազմել է 87.5 տոկոս, իսկ Զապորոժիայում՝ 90.1 տոկոս։

Այս չորս շրջանները միասին կազմում են Ուկրաինայի հողի մոտ 15 տոկոսը։