Հոկտեմբեր 01, 2022 11:38 Asia/Tehran
  • Ռուսաստանն  Ուկրաինային զգուշացրել է՝ ՆԱՏՕ-ին միանալու և Երրորդ համաշխարհային պատերազմն սկսվելու  կապակցությամբ

ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) միանալը կարագացնի Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը։

Դմիտրի Մեդվեդևն ուրբաթ օրը նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու կապակցությամբ։

Նա  ասել է. « Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու մասին Զելենսկու  պահանջը  կարագացնի Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը»։

Մյուս կողմից  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ուրբաթ երեկոյան նշելով,որ Եվրոպայի յուրաքանչյուր ժողովրդավար երկիր իրավունք ունի դիմելու ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ընդգծել է․«Ուկրաինայի իրավունքն է ընտրել իր ուղին և միանալ անվտանգության դաշինքներին և մենք կաջակցենք նրա որոշմանը»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը պաշտոնապես պահանջել  է արագացնել երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։