Հոկտեմբեր 01, 2022 12:41 Asia/Tehran

Ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և նրանցից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղը՝ Հայաստանի մաս:

Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ թե խնդրի կարգավորման վերաբերյալ Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելը իրենց առանձին փաթեթները, յուրաքանչյուրը սեփական փաթեթը ունի՞, Փաշինյանն ասել է․

 «Չեմ կարծում թե յուրաքանչյուրն իր փաթեթը ունի։ Յուրաքանչյուրը, իհարկե, որոշակի պատկերացում ունի։ Պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել ճշմարտության լեզվով։ Պիտի արձանագրեմ հետևյալը, որը նույնիսկ պատերազմից առաջ պետք է անեի այդ արձանագրումը։

Ոչ Մոսկվան, ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը և նրանցից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղը՝ Հայաստանի մաս։ Նրանք, գուցե մի քիչ դիվանագիտորեն, ասել են այդ մասին։ Պետք է այդ փաստի հետ առերեսվենք»,-նշել է վարչապետը։

tert.am

Պիտակ