Հոկտեմբեր 01, 2022 17:56 Asia/Tehran
  • Բրիտանացի ցուցարարները՝ բողոքում են էներգակիրների գների եռակի բարձրացման դեմ

Զայրացած բրիտանացիները բողոքել են Բրիտանիայի տարբեր քաղաքներում էներգակիրների գների եռապատկման դեմ և ի նշան բողոքի այրել են կոմունալ վճարումների մասին ծանուցագրերը:

Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի պատճառով Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցները էներգետիկ ճգնաժամ են առաջացրել եվրոպական երկրներում և այս երկրների արդյունաբերության շատ ճյուղեր կանգնել են սնանկության վտանգի առաջ՝ էներգիայի բարձր ծախսերը վճարելու անկարողության պատճառով:

Լոնդոնից մինչև Բիրմինգհեմ, Բրայթոն և Քարդիֆ ցուցարարները, կրելով պաստառներ և կարգախոսներ վանկարկելով բողոքել են Բրիտանիայում ապրուստի գների ճգնաժամի դեմ:

Բողոքի այս շարժումն անցկացվել է բրիտանական 18 քաղաքներում, որին մասնակցել են նաև բնապահպանական խմբերի անդամներ։

2022 թվականի հոկտեմբերի 1-ից ի վեր Էներգակիրների գինը եռապատկվել է, իսկ Բրիտանիայի էներգիայի բաշխման ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի և գազի վճարների համար սահմանված առաստաղը 1971 ֆունտից բարձրացել է մինչև 3549 ֆունտ:

 

Պիտակ