Հոկտեմբեր 01, 2022 18:18 Asia/Tehran
  • ԱՊՀ երկրների անվտանգության կառույցների ղեկավարների հանդիպման  ժամանակ  քննադատության է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի խախտումը

Մոսկվայում Ռուսաստանի հյուրընկալությամբ կայացել է ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։

Մոսկվայում տեղի ունեցած հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի Անվտանգության և հետախուզական կառույցների ղեկավարների խորհրդի 18-րդ նստաշրջանում,  քննարկվել է վերջին հանդիպման արդյունքները և ԱՊՀ երկրներում անվտանգության և կայունության ոլորտում հատուկ ծառայությունների համագործակցությունը՝ հակազդելու Արևմուտքի ագրեսիվ ծրագրերին և ԱՄՆ-ի գլխավորած միաբևեռությանը։

ԱՊՀ երկրների հատուկ ինիստիտուտների ղեկավարներն ընդգծել են որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից միջազգային իրավունքի ակնհայտ խախտումը կարող է անհավասարակշռել գոյություն ունեցող անվտանգության կառուցվածքը և էապես մեծացնել առանձին տարածաշրջաններում հակամարտությունները։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով ելույթի ժամանակ հանդիպման մասնակիցներին նշել է, որ Անկախ Պետությունների Համագործակցությունում կայունության և անվտանգության ամրապնդումը մնում է անդամ երկրների գերխնդիրը։

ԱՊՀ-ի բյուջեի ավելի քան 70%-ը վճարում է Ռուսաստանը։