Հոկտեմբեր 01, 2022 18:27 Asia/Tehran
  • Գերմանիայում բողոքի ցույցեր  են տեղի ունեցել ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու դեմ

Գերմանիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու դեմ։

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում և այս երկրի այլ քաղաքներում  բողոքարարները ցույցեր են անցկացրել՝ պահանջելով դադարեցնել պատերազմն Ուկրաինայում և այդ երկրին Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կողմից զենքի տրամադրումը։

Ուկրաինայում պատերազմն իր բոլոր քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական և նույնիսկ մշակութային հետևանքներով թեւակոխել է ութերորդ ամիս, և արևմտյան երկրները շարունակում են զենք ուղարկել Ուկրաինա։

Եվրոպական և արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, ուժեղացնելով Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ճնշումը և Կիևին բոլոր տեսակի թեթև ու ծանր սպառազինություններ մատակարարելով, ոչ միայն քայլ չձեռնարկեցին ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, այլ  ավելի բորբոքեցին հակամարտությունների կրակն այդ երկրում։

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինա արևմտյան զենք ուղարկելը միայն կերկարաձգի հակամարտությունն այդ երկրում և կունենա անկանխատեսելի հետևանքներ։

Պիտակ