Հոկտեմբեր 03, 2022 11:00 Asia/Tehran

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Յան փոթորկի զոհերի թիվն անցել է 80-ը:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ Կալիֆորնիա և Հարավային ու Հյուսիսային Կարոլինա նահանգներ ներթափանցած  Յան  փոթորիկը խլել է առնվազն 85 մարդու կյանք և տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս է պատճառել։

Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է աճել:

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտեսը հայտնել է, որ  փոթորկից հետո գրեթե 2 միլիոն մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից: Հարավային Կարոլինայում  ավելի քան 200,000 մարդ և Հյուսիսային Կարոլինայում 138,000 մարդ նույնպես զրկվել է էլեկտրականությունից:

ԱՄՆ արևելյան ափին Յան փոթորկի մոտենալուց առաջ, երկրի առզմածովային ուժերի 4-րդ նավատորմի հրամանատարը Ջորջիա նահանգում խարսխված նավերին և տարածքում կայանված ինքնաթիռներին ու ուղղաթիռներին հրամայել էր լքել նավահանգիստը: