Հոկտեմբեր 03, 2022 11:31 Asia/Tehran
  • ԶԼՄ-ները հայտնել են ռուսական «Պոսեյդոն» համակարգերի հնարավոր փորձարկումների մասին

Ռուսաստանը կարող է փորձարկել «Պոսեյդոն» հիպերձայնային ստորջրյա սարքը, ինչի մասին ՆԱՏՕ-ի հետախուզությունը տեղեկացրել է դաշինքի հրամանատարությանը: Տեղեկությունըհայտնում է իտալական Repubblica թերթը։

Հրատարակության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունների հաշվետվության մեջ նշվում է «Բելգորոդ» բազմաթիրախային ատոմային սուզանավի մարտական հերթապահության մասին Կարայի ծովում, որտեղ, իբր, կարող են միջուկային անօդաչուի արձակումներ տեղի ունենալ:

««Պոսեյդոնը» կարող է առաջացնել ռադիոակտիվ ցունամի, որը կարող է երկրի երեսից ջնջել այնպիսի մեգապոլիսներ, ինչպիսիք են Նյու Յորքը կամ Լոս Անջելեսը»,-նշված է հրապարակման մեջ:

Թերթը նշել է, որ ԱՄՆ-ի տրամադրության տակ եղած ինֆրակարմիր ընդունիչներով արբանյակները չեն տեսնում՝ ինչ է տեղի ունենում ծովի խորքերում. «Պոսեյդոնը» նախագծվել է այնպես, որ քիչ ջերմություն ճառագայթի ու անաղմուկ շարժվի 100 կմ/ժ-ից ավելի արագությամբ:

«Նույնիսկ փորձարկումների մասին պարզ հայտարարությունը թույլ կտար Կրեմլին ցուցադրել Արևմուտքի հետ մրցելու եզակի ունակությունը. զենք, որի դեմ պաշտպանություն չկա», — գրում Է Repubblica-ն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հայտարարել է «Պոսեյդոնի» մշակման մասին 2018-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում: Նրա խոսքով՝ նման անօդաչու սարքերը կարող են զինել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զինամթերքով, ինչը թույլ կտա նրանց խոցել ամենատարբեր թիրախները, այդ թվում՝ ավիակիր խմբավորումներ, առափնյա ամրություններ ու ենթակառուցվածքներ:

armeniasputnik.am

Պիտակ