Հոկտեմբեր 04, 2022 17:59 Asia/Tehran
  • Բրիտանիայի գազամատակարարումը հասել է կրիտիկական փուլի

Բրիտանական « Energy օf Gem» էներգետիկ ընկերությունը զգուշացրել է, որ գազամատակարարումն այս երկրում հասել է ճգնաժամային փուլի, և ձմռանը գազի պակաս կլինի։

Բրիտանական «Energy օf Gem» ընկերության տեղեկություններով՝ ձմռանը մատակարարումների նվազման պատճառով գազի մատակարարումը մտնում է արտակարգ իրավիճակի փուլ։

Այս զեկույցի համաձայն՝ բրիտանական էլեկտրաէներգիայի 40%-ը կախված է գազով աշխատող էլեկտրակայաններից։ Արտակարգ իրավիճակներում որոշ գազային էլեկտրակայաններ ստիպված են լինում նվազեցնել գազի սպառումը կամ ամբողջությամբ դադարեցնել այն։

Ըստ բրիտանական «Energy օf Gem» ընկերության, վերջին մի քանի ամիսների ընթացքում երկրում էներգիայի շուրջ 30 մատակարարներ խափանվել են:

Ռուս-ուկրաինական պատերազմի և Եվրոպայում գազի պակասի պատճառով՝ Բրիտանիայում 2022-2023 թվականների ձմռանը գազի պակասի լուրջ վտանգ է սպառնում: Հնարավոր է, որ Բրիտանիան հասնի ճգնաժամի և գազի մատակարարման արտակարգ իրավիճակի։

Որոշ տնտեսագետներ ասում են, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում թանկացումները շատ լուրջ են լինելու։

Վերջին վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին  Բրիտանիայում էլեկտրաէներգիայի միջին գինը կբարձրանա մինչև 34 ֆունտ։