Հոկտեմբեր 04, 2022 18:27 Asia/Tehran
  • Բրիտանիայի վարչապետ. Ես իսկական սիոնիստ եմ

Բրիտանիայի վարչապետն իրեն ներկայացրել է, որպես «իսկական սիոնիստ և Իսրայելի հովանավոր»:

«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համացանցում հրապարակված տեսանյութում  Բրիտանիայի  վարչապետ Լիզ Թրասը   այդ երկրի խորհրդարանում «Իսրայելի պահպանողական բարեկամների» խմբի հավաքում հայտարարել է. «Ես շատ ուրախ եմ, որ առաջին անգամ որպես Բրիտանիայի վարչապետ մասնակցում եմ այս խմբի հանդիպմանը»: 

«Ինչպես գիտեք, ես  իսկական սիոնիստ եմ, ես Իսրայելի ուժեղ կողմնակիցն ու աջակիցն եմ և գիտեմ, որ մենք կարող ենք ամրապնդել Իսրայելի և  Բրիտանիայի հարաբերությունները», ասել է Թրասը: