Հոկտեմբեր 04, 2022 19:43 Asia/Tehran
  • Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ավարտը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային պաշարների նվազմանը

Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ավարտը կարող է անսպասելի ազդեցություն ունենալ նավթի համաշխարհային շուկայի վրա՝ հանգեցնելով հումքի համաշխարհային պաշարների կտրուկ նվազմանը և բաժնետոմսերի գների աճին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի Արամկո նավթային ընկերության ղեկավար Ամին Նասերի հայտարարությանը։

«Աշխարհը պետք է մտահոգվի։ Եթե Չինաստանը դադարեցնի կորոնավիրուսային սահմանափակումները, դուք կտեսնեք, որ նավթի պաշարների պահուստն ամբողջությամբ կկործանվի», - ասել է Նասերը Լոնդոնում կայացած համաժողովի ժամանակ։

armenpress.am

Պիտակ