Հոկտեմբեր 05, 2022 07:08 Asia/Tehran
  • Էրդողան. Հունաստանն ԱՄՆ-ից օգնություն է խնդրել Թուրքիայի դեմ

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հունաստանն ԱՄՆ-ին խնդրել է օգնել Թուրքիային դիմակայելու հարցում, հավելելով. «Եվ մենք ասում ենք, արեք ինչ ցանկանում եք, որովհետև մենք պատրաստ ենք»:

TRT-ի հաղորդմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Հունաստանի վարչապետն ԱՄՆ-ից օգնություն է խնդրել: Ո՞ւմ դեմ է օգտագործվելու այդ օգնությունը: Արեք այն, ինչ ցանկանում եք: Իսկ մենք պատրաստ ենք և կանենք այն ամենն ինչ անհրաժեշտ կլինի»:

Ավելի վաղ, ԵՄ-ն մտահոգություն էր հայտնել Էրդողանի հայտարարության կապակցությամբ, որում նա միության անդամ Հունաստանին մեղադրել էր Էգեյան ծովում ապառազմականացված կղզիները գրավելու մեջ։

Էրդողանը զգուշացրել էր Հունաստանին, ասելով, որ Թուրքիան պատրաստ է «ճիշտ ժամանակին անել այն, ինչ անհրաժեշտ է»։