Հոկտեմբեր 05, 2022 07:16 Asia/Tehran
  • Ջոզեպ Բորել. Մենք  Իսրայելի հետ տարաձայնություններ ունենք ՀԳՀԾ-ի վերականգման շուրջ

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն երկուշաբթի օրը լրագրողներին ասել է, որ թեև Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բնակցություններն այս պահին դադարեցված են, սակայն միությունն այդ կապակցությամբ տարաձայնություններ ունեի Իսրայելի հետ:

Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝  Բրյուսելում Սիոնիստական ​​ռեժիմի ներկայացուցչի հետ հանդիպելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Բորելն ասել է. «Մենք Իսրայելի հետ տարաձայնություններ ունենք միջուկային գործարքի վերակենդանացման շուրջ»:

Սպիտակ տան խոսնակը նույնպես հայտարարել է..«Մենք մտահոգություններ ունենք Իրանի հետ կապված, սակայն միջուկային համաձայնագիրը դեռ լավագույն միջոցն է Իրանի միջուկային մարտահրավերին դիմակայելու համար»։ 

Վաշինգտոնը պնդում է, որ Վիեննայի բանակցությունների միջոցով փորձում է վերադառնալ ՀԳՀԾ, որից դուրս էր եկել այդ երկրի նախորդ կառավարությունը։

Վերլուծաբանները, սակայն, նշում են, որ մի շարք գործոնների, այդ թվում՝ Սիոնիստական ​​ռեժիմի ճնշման, Կոնգրեսի հետ տարաձայնությունների և Միացյալ Նահանգների ներքին խնդիրների պատճառով, Բայդենի վարչակազմը չի շտապում վերադառնալ ՀԳՀԾ: