Հոկտեմբեր 05, 2022 10:50 Asia/Tehran
  • Մոսկվան նախազգուշացրել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև ուղիղ հակամարտության ռիսկի մասին

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ Ուկրաինային ավելի շատ ռազմական օգնություն ուղարկելու Վաշինգտոնի որոշումը սպառնում է Մոսկվայի շահերին։

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն՝ Անատոլի Անտոնովը չորեքշաբթի օրը Telegram-ի իր էջում գրել է. «Կիևին ավելի շատ ռազմական օգնություն ուղարկելու Վաշինգտոնի որոշումը անմիջական սպառնալիք է Ռուսաստանի ռազմավարական շահերին»։

Անտոնովը հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ռազմական օգնության շարունակական տրամադրումը մեծացնում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմական բախման վտանգը։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը նշել է, որ Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարումը կհանգեցնի հակամարտությունների սրմանը և զոհերի ավելացմանը։ 

Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսել Ուկրաինայում փետրվարի 24-ին՝ երկրի սահմանին ՆԱՏՕ-ի սադրիչ գործողություններից հետո: Արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, ոչ միայն ոչ մի գործողություն չձեռնարկեցին լարվածությունը նվազեցնելու և Ուկրաինայում հակամարտությունները դադարեցնելու համար, այլև Կիևին զենք ու զինամթերք մատակարարելով ավելի սրեցին իրավիճակը: