Հոկտեմբեր 06, 2022 12:13 Asia/Tehran
  • Թրամփ. ԱՄՆ-ն ​​դարձել է աշխարհի ծիծաղի առարկան

Ցավ հայտնելով ԱՄՆ-ի ներկա կայավարության «անառողջ քայլերի» վերաբերյալ, ԱՄՆ նախկին նախագահն ասել է.«Սպիտակ Տան պաշտոնատարները պետք է ժողովրդից ներողություն խնդրեն այլ երկրներից նավթ «մուրալու» համար»:

Fars լրատվական գործակալության հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրն իր կողմնակից հանրապետականների հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախկին նախագահը նշել է.«Աշխարհը ծիծաղում է մեր վրա և ծաղրանքով է նայում մեզ»:

Նշելով, որ Բայդենի կառավարությունը պետք է ներողություն խնդրի ԱՄՆ-ի ժողովրդից, Թրամփը  խստորեն քննադատել է գործող նախագահին՝ նավթը «մուրալու» և դրա արդյունահանումը մեծացնելու համար այլ երկրներին «աղաչելու» համար։

Թրամփն ասել է.«Բայդենի կառավարության արածը խելագարություն է: Մենք Վենեսուելլային աղաչում ենք նավթ տալ մեզ, Սաուդյան Արաբիայից նավթ ենք մուրում, այն դեպքում երբ մենք ամենից ավելի շատ նավթ ունենք»: