Հոկտեմբեր 06, 2022 16:23 Asia/Tehran
  • Ռուսաստանը որոշել է  40 մլն տոննայով կրճատել գազի կոնդենսատի  և նավթի արդյունահանումը

Ռուսաստանի փոխվարչապետն ասել է.«Նավթի  արդյունահանումը կրճատելու «ՕՊԵԿ Պլուս»-ի որոշումից հետո, Մոսկվան որոշել է 40 միլիոն տոննայով կրճատել հում նավթի  և գազի կոնդենսատի արդյունահանումը»:

«ՕՊԵԿ+»-ը որոշել է այս տարվա նոյեմբերից կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը։ Ըստ որոշման՝ կազմակերպության անդամ երկրները ստիպված կլինեն օրական երկու միլիոն բարելով կրճատել արդյունահանումը։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է.-«Նավթի  արդյունահանումը կրճատելու մասին «ՕՊԵԿ+»-ի կայացրած որոշումից հետո, Ռուսաստանը 2022 թվականին կարդյունահանի մոտ 530 միլիոն տոննա հում նավթ և գազային կոնդենսատ։ Այս ցուցանիշը  2023 թվականի  համար կկազմի 490 միլիոն տոննա»:

Նովակը հավելել է.«Այս տարվա համար  530 մլն տոննա ենք նախատեսել,  հաջորդ տարվա համար մոտ 490 մլն տոննա »։

Արդյունահանման այս կրճատումը կարող է ամրապնդել նավթի գինը, որը վերջին երեք ամսում մեկ բարելի դիմաց 120 դոլարից իջել էր 90 դոլարի՝ աշխարհում տնտեսական անկման, ԱՄՆ տոկոսադրույքների բարձրացման և դոլարի ամրապնդման պատճառով։

Brent տեսակի նավթի գինն աճել է կազմելով 94,22 դոլար, իսկ ԱՄՆ հում նավթը՝մեկ  բարելի դիմաց կազմել է 88,46 դոլար։