Հոկտեմբեր 06, 2022 16:48 Asia/Tehran
  • Ալիևը Պրահայում գոհունակություն է հայտնել «բրյուսելյան ձևաչափով» հանդիպումներից

Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանդիպումների «բրյուսելյան ձևաչափին», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ։

Այդ մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։

«Կողմերն ընդգծել են Շառլ Միշելի մասնակցությամբ բանակցությունների կարևորությունը՝ Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը խթանելու համար։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Եվրամիության ղեկավարությանը՝ խաղաղության օրակարգի ձևավորման հարցում միջնորդության համար։Քննարկվել է Հարավային Կովկասի հարցով նոյեմբերին նախատեսված եռակողմ հանդիպման օրակարգը», - նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

aysor.am/

Պիտակ