Jan 17, 2018 10:32 Asia/Tehran
  • Բաքուն ողջունել է Լավրովի՝ ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորման մասին հայտարարությունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

Aran News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է .«Ողջունում ենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը փուլ առ փուլ լուծելու վերաբերյալ հայտարարությունը»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը, տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, հայտարարել էր.-«Կարծում եմ, որ այժմ կարևոր կլիներ ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որպեսզի շփման գծում, այնուամենայնիվ, իրավիճակը հանդարտվի: Դա կօգներ նաև անցնել քաղաքական կարգավորման»։ Նա ասել էր, որ հակամարտությունը մեկ փաստաթղթով հնարավոր չէ լուծել, և անհրաժեշտ է փուլային մոտեցում:

Ավելի վաղ, Ադրբեջանը ևս կարևորել էր հակամարտության փուլային կարգավորումը: Առաջին փուլում, Բաքուն պահանջում է հակամարտելի տարածքից հայկական ուժերի դուսրբերումը:

Պիտակ

Մեկնաբանություններ