Սնոուդեն .«Ֆեյսբուքը ստում է»
Մարտ 19, 2018 15:58 Asia/Tehran
Էդվարդ Սնոուդենը հավաստիացրել է, որ ֆեյսբուքը հսկիչ կառույց է և սոցիալական կայքի անվան տակ խաբում է օգտատերերին:
ԿՀՎ-ի տեխնիկական ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որ ներկայումս Ռուսաստանում է, իր վերջին հայտարարությամբ ֆեյսբուք սոցիալական կայքն անվանել է հսկիչ մի կառույց, որը հասարակական կայքի անվան ներքո է աշխատում:
Թուրիթերում Սնոուդենը գրել է, որ աշխատանքը, որը եկամուտներ է ապահովում մարդկանց սեփական կյանքի մասին տեղեկություններ հավաքելով ու վաճառքով, կարելի է հսկիչ կառույց անվանել:
«Իրենց հսկիչ կառույցը «սոցիալական կայք» անվանելով, ինչպես «պատերազմի նախարարությունը» կոչեցին «պաշտպանության նախարարություն» , նրանք հաջողել են մարդկանց խաբելու գործում».-ասել է Սնոուդենը: