Մարտ 25, 2018 03:58 Asia/Tehran
  • Եվրոպացիներն Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողության դեմ ցույց են իրականացրել

Հազարավոր բողոքարարներ շաբաթ օրը Եվրոպայի տարբեր քաղաքներում ցույցեր կազմակերպելով, բոողքել են Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքում Թուրքիայի ռազմական գործողության դեմ:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, շաբաթ օրը հազարավոր բողոքարարներ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բողոքել են Աֆրինի դեմ Թուրքիայի ռազմական հարձակման և այդ քաղաքում իրականացված էթնիկա զտման դեմ:

Հարյուրավոր բողոքարարներ Գերմանիայի Համբուրգում մասնակցեցին Սիրիայի Աֆրինում Թուրքիայի ռազմական քայլի դեմ ուղղված բողոքի ցույցին:

Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքի դեմ Թուրքիայի ռազմական հարձակումը դատապարտող նման ցույցեր են կազմակերպվել նաև Բրիրանիայի ու Շվեդիայի տարբեր քաղաքներում:

Թուրքիան ավելի վաղ Սիրիայի հյուսիսում իրականացրել էր «Եփրատի վահան» գործողությունը:

Պաշտոնական Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունը  զավթողական է և ոտնահարում է Սիրիայի  ինքնիշխանությունը:

Միջազգային հանրությունն ու անկողմնակալ շատ երկրներ, բազմիցս դատապարտել են Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունը և պահանջել վերջ տալ Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողությանը:

Թուրքիայի ուժերի և «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված խմբի անդամների ներխուժումից հետո, Աֆրինի 350 հազար բնակիչներ տարհանվել են:

«Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված խմբի անդամները Աֆրինը զավթելուց հետո թալանել են այդ քաղաքը:

Պիտակ

Մեկնաբանություններ