Jul 31, 2018 12:12 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը ձգտում է Ղարաբաղում լարվածության շարունակմանը

Ռուսաստանի «Ժամանակակից տնտեսություն» վերլուծական կենտրոնի կենտրոնի տնօրենն ասել է.«Մոսկվային ճնշելու նպատակով, Վաշինգտոնը ձգտում է Ղարաբաղում լարվածության շարունակմանը»:

Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, «Վեստնիկ Կավկազա» կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնատարների միջև բանավեճի սրմանը, Նիկիտա Իսաևը նշել է, որ Կովկասի տարածաշրջանում ցանկացած լարվածություն ԱՄՆ-ի օգտին է:

Ռուս վերլուծաբանը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը ձգտում է Ղարաբաղում լարվածության, որպեսզի Ռուսաստանին ճնշելով և Հայաստանի դիմաց Ադրբեջանին հովանավորելու խոստումով, կարողանա օգտվել այդ երկրի նավթային ռեսուրսներից:

Նա նշել է, որ ակնհայտ է, որ ԱՄՆ-ը չի հովանավորի  ոչ Հայաստանին և ոչ էլ Ադրբեջանին և այդ երկիրը միայն իր շահերի ապահովմանն է ձգտում:

Մտահոգություն հայտնելով տարածաշրջանում տիրող ճգնաժամային իրավիճակի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հարձակողական քաղաքականությունը մեծացրել է պատերազմի բռնկման հավանականությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասել է.«Ժամանակին միջազգային իրավունքների ու չափանիշերի համաձայն, ղարաբաղյան հիմնահարցի համար լուծում չգտնվելու դեպքում, Հայաստանն զգալու է Ադրբեջանի բանակի զենքի ուժը»:

Պիտակ

Մեկնաբանություններ