Ապրիլ 27, 2016 16:32 Asia/Tehran

Պարսից ծոցը աշխարհի հնագույն ջրատարածքներից է համարվում, որը քաղաքական , տնտեսական և հասարակական առումներով եզակի ստրատեգիական նշանակություն ունի : Պարսից ծոցի անվան վաղեմությունը գալիս է դարերի խորքից և մշտապես նույն անվամբ է կոչվել : Սակայն 20-րդ դարում , որոշ երկրներ ՝ իրենց քաղաքական նկատառումներից ելնելով , այս ջրատարածքն այլ անվամբ կոչեցին :

Իրանի հարավային շրջանում , դարեր շարունակ գոյություն ունեցող ջրատարածքն ունեցել է կարևոր և ռազմավարական նշանակություն : Զբաղեցնելով շուրջ 240 հազար քկմ. տարածք , մեծության առումով , Պարսից ծոցը հանդիսանում է աշխարհի երրորդ ծոցը , որը Հորմոզի նեղուցի միջոցով միացվում է Օմանի ծովին և Հնդկական օվկիանոսին : Ջրատարածքում են գտնվում մեծ թվով կղզիներ , որտեղ էլ ապրում են եզակի ու հազվագյուտ ջրային կենդանիներ: Պարսից ծոցի հյուսիսային ափերը գտնվում են Իրանի հսկողության ներքո : Իրաքը , Սաուդյան Արաբիան , Քուվեյթը , Բահրեյնը , Կատարը , Օմանը և Արաբական միացյալ Էմիրությունները ևս այդ ջրատարածքում ունեն մեծ ու փոքր ափեր : Պարսից ծոցը և նրան առնչվող հարցերը չափազանց մեծ նշանակություն ունեն Իրանի համար : Հաշվի առնելով այս կարևոր հանգամանքը , Իրանի մշակութային հեղափոխության խորհրդի կողմից ապրիլի 30-ը ՝ 1621 թվականին Հորմոզի նեղուցից պորտուգալացիների վտարման օրը , Պարսից ծոցի ազգային օր է հռչակվել:.

Անցյալում Պարսից ծոցի նշանակությունը պայմանավորված է եղել առևտրի ոլորտում և ծովային ճանապարհներով հարաբերություններում նրա մեծ դերակատարությամբ : Սակայն 20-րդ դարում և՛ ջրատարածքում և՛ ափամերձ տարածքներում նավթի ու գազի հայտնաբերմամբ , ստրատեգիական անվտանգության առումով Պարսից ծոցն ավելի մեծ նշանակություն ստացավ՝ էներգիայի վստահելի տրանսպորտի համար: Ինչպես եղել է պատմության ընթացքում , գաղութարար ուժերը , որոնք անցյալում էլ ակտիվ ներկայություն են ունեցել ծոցի տարածաշրջանում , նավթի հայտնաբերմամբ , մեծացրեցին տարածաշրջանում իրենց միջամտությունը , որպեսզի կենսական նշանակության էներգիայի այդ աղբյուրն էժան գներով ու անվտանգ ճանապարհով իրենց երկրներ փոխադրեն : Այդպիսով , ծոցի ափամերձ երկրները միմյանց օգնությամբ տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու փոխարեն , հայտնվեցին օտար ուժերի գերիշխանության տակ:

Այն ինչ մինչ այսօր խոչընդոտել է Պարսիցծոցյան երկրների համագործակցությանը, դա ԱՄՆ-ի և Բրիտանիայի նման երկրներից ջրատարածքի հարավային պետությունների կախվածությունն ու նրանց վստահելն է:

Թեև անցյալում , Իրանի շահի կախյալ ռեժիմը նույն կարգավիճակում էր , սակայն 1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո , ԻԻՀ-ը պահանջեց ծոցից հեռացնել օտար ուժերին ՝ տարածքի անվտանգությունն ափամերձ երկրների կողմից ապահովելու առաջարկով : Չնայած Իրանի ցուցաբերած բարյացակամությանը , Պարսից ծոցի հարավային պետությունները , որոնք թագավորական վարչակարգ ունենալու պատճառով , զրկված են ժողովրդի աջակցությունից և կախված են օտար ուժերից , հրաժարվեցին ընդունել Իրանի տրամաբանական առաջարկը : Նրանք ոչ միայն պատրաստ չեղան համագործակցել ծոցի անվտանգությունն ապահովելու համար ԻԻՀ-ի ներկայացրած առաջարկի հարցում , այլև շարունակեցին ընդդիմանալ Իրանին , որի արդյունքը եղավ 1981 թվականին «Պարսից ծոցի համագործակցության խորհրդի» հիմնադրումը:

Իրանի հետ արաբական որոշ երկրների առճակատումը սկսվել է կես դար առաջ : Այն ժամանակ , ազգայնամետ որոշ պետություններն ՝ իրենց արաբ լինելու փաստն ընդգծելու նպատակով , Պարսից ծոցը կոչեցին արաբական ծոց : Մինչդեռ այս քայլը ոչնչով չազդեց ջրատարածքի անվան հետ կապված պատմական իրողության վրա և արաբական պետությունները կարող էին այլ միջոցներով , ինչպես օրինակ Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի և իրենց պաղեստինցի եղբայրներին աջակցելու կամ ժողովրդին ազատություն տալու միջոցով , որպես արաբներ պահել իրենց արժանապատվությունը : Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո , այս անգամ Պարսից ծոցի թագավորական ու մեծապետական պետությունները դարձան ծոցի անվանումը փոխելու դրոշակակիրները : Քաղաքական , տնտեսական , մշակութային և նույնիսկ մարզական ոլորտներում , նրանք ջանում են այս հնադարյան ջրատարածքի անունն այլ կերպ ներկայացնել , ինչի ուղղությամբ ի դեպ հսկայական գումարներ են ծախսել : Սակայն պարզ է որ այդ պետությունների քայլերն ապարդյուն են անցել , քանզի ստրատեգիական նշանակության ծոցը կրում է «Պարսից» անվանումը:

Պարսից ծոցի անվան արմատներն անտեսելու արաբական պետությունների հիմնավորումները չափազանց թույլ են , ուստի չի ընդունվել ոչ մի հեղինակավոր շրջանակի կողմից : Հիշյալ պետությունների գլխավոր հիմնավորումն այն է , որ ծոցի ափամերձ երկրների բնակչության մեծ մասն արաբներ են , ուստի ջրանցքը պետք է անվանել «արաբական» : Սա ի հարկե չհիմնավորված ու անտրամաբանական պատճառ է , քանզի միջազգային ոչ մի օրենքում կամ փաստաթղթում , ջրանցքի անվանման համար նման օրինաչափություն հաշվի չի առնվել : Խոսքը վերաբերում է Պարսից ծոցի նման ջրատարածքին, որն ավելի քան երկու հազար տարի առաջվա քարտեզներում էլ նույն անունն է կրում : Եթե նույնիսկ փորձենք ընդունել նման օրենք , ուրեմն ծովերի մեծ մասի անունները պետք է փոխվեն , ինչպես օրինակ Հնդկական օվկիանոսի հյուսիս-արևելյան արաբական ծովը , որի ափամերձ երկրներում ապրում են շուրջ մեկ միլիարդ ոչ-արաբներ : Պարսից ծոցի հարավային արաբական երկրներից շատերում , ոչ-արաբ բնակիչները մեծ թիվ են կազմում, որոշ դեպքերում գերազանցելով արաբների թվին :

Արաբական պետությունները ոչ մի հավաստի փաստեր չունեն Պարսից ծոցի անունը փոխելու համար , մինչդեռ Իսլամից հազար տարի առաջ , գրքերում , քարտեզներում ու փաստաթղթերում Իրանի հարավային ջրանցքը Պարսից ծոց կամ համարժեք անուն է ունեցել: Հույն փիլիսոփա , աստղագետ ՝ Պտղոմեոսն այն անվանել է sinus persicuss , թարգմանաբար ՝ Պարսից ծոց : Իսլամական ժամանակաշրջանում ևս ջրանցքը նույն անունն է կրել : «Պարսից ծոցի անվան փաստերը ՝ վաղնջական ու հավերժական ժառանգություն» գրքում , նաև 20-րդ դարասկզբի արաբալեզու պատմական , աշխարհագրական շուրջ 300 գրքերում , ծոցը կրել է միևնույն անունը : Այդ գրքում ներկայացվել են նաև արաբ աշխարհահռչակ մտավորականների վկայությունները , նաև եվրոպական ու արաբական ավելի քան հազար քարտեզներ , նաև Պարսից ծոց անվան կնիքը կրող արաբական պետությունների միջև ստորագրված համաձայնագրեր : Հիշյալ փաստերում կարդում ենք .-«Մինչև 1958 թվականն արաբական նույնիսկ մի գրությունում չկա , որտեղ հիշատակված լինի արաբական ծոց անունը» :

Այժմ հարց է ծագում , թե չնայած ծոցի անվան հետ կապված մեծաքանակ փաստերի առկայությանը , արաբական որոշ պետություններ ինչո՞ւ են այդ հարցը քննարկման թեմա դարձրել : Այդ անիմաստ քայլի նպատակներից մեկն էլ Սիոնիստական ռեժիմի քայլերի հարցում արաբ հասարակական կարծիքի ապակողմնորոշելն է : Պաղեստինի օկուպացումից շուրջ 70 տարի անց , արաբական պետություններին չի հաջողվել արաբական այդ երկիրն ազատագրել սիոնիստների ձեռքից : Ուստի արաբական որոշ պետություններ ջանում են իրենց ժողովուրդների մոտ ԻԻՀ-ին արաբների թշնամին ներկայացնել , սակայն քանի որ արաբական ու արևմտյան երկրների կողմից հովանավորվող Սադդամի հզոր բանակը պարտվեց Իրանից , արաբական երկրները խիստ սարսափում են Իրանի դեմ ռազմական առճակատումից ՝ դիմելով քաղաքական ու քարոզչական միջոցների : Հետևաբար, իրանական եռյակ կղզիների սեփականության մասին Էմիրությունների սկանդալային քայլերը , նաև վերջին ամիսներին Իրանի հետ Սաուդյան Արաբիայի հարաբերություններում լարվածությունը , պայմանավորված են այդ հանգամանքներով:

Կա մեկ այլ իրողություն , որ Պարսիցծոցյան հարավային արաբական պետությունների մեծ մասն իրոք վախենում է Իրանի իսլամական հեղափոխության գաղափարից: Այդ հեղափոխական գաղափարը կտրականապես մերժում է օտարներից կախվածությունը , ժողովրդին Սիոնիստական ռեժիմի նկատմամբ Դիմադրության կոչ է անում , իսկ գլխավորը ՝ Իրանում հաստատել է կրոնական ժողովրդավարություն: Իրանում ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք և մասնակից է երկրի բարձրաստիճան պետայրերի ընտրության գործընթացին : Մինչդեռ , արաբական շատ երկրներում , ժողովուրդն այդ գործում ոչ մի դեր չունի : Նամանավանդ , որ բացարձակ թագավորական երկրներում , ինչպես օրինակ Սաուդյան Արաբիայում , բռնապետական կարգեր են տիրում և ժողովուրդը չունի ոչ մի իրավունք , էլ չասենք ՝ ինքնորոշման իրավունք : Նա նույնիսկ իրավունք չունի խոսել իշխանությունների կողմից կոռուպցիայի կամ անբարոյականության մասին : Այլ խոսքով , Պարսից ծոցի հարավային երկրների իշխանություններին սարսափեցնում է իսլամական զարթոնքի արդյունքում , սեփական ժողովրդի իրազեկությունը : Հետաքրքրական է այն , որ ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ արևմտյան երկրները նույնպես սատարում են այդ բռնապետ կառավարություններին :

Պարսիցծոցյան արաբական երկրներից , թվում է , թե ԻԻՀ-ի ներգործությունն ամենաշատն անհանգստացնում ու մտահոգում է Սաուդյան Արաբիային : Թեև Թեհրանը հավաստել է , որ չի ձգտում ոչ մի արաբական երկրների դեմ առճակատմանը , սակայն սաուդացիները գիտեն , որ Իրանի հեղափոխության գաղափարները արաբների մոտ շատ կողմնակիցներ ունենալու դեպքում , մեծանալու է Սիոնիստական ռեժիմի նկատմամբ դիմադրությունը և Ալե-Սաուդական իշխանություններին ընդդիմությունը: ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումների նման թաքֆիրականներին ցուցաբերվող Սաուդյան Արաբիայի և Կատարի նման երկրների անվերապահ պաշտպանությունը պայմանավորված է հենց այն փաստով , որ կարող են թուլացնել և հնարավորության դեպքում ոչնչացնել տարածաշրջանում Իրանի դաշնակիցներին ՝ Սիրիային , Իրաքին և Լիբանանի Հեզբոլլահին : Պարզ է , որ հիշյալ նախագիծն իրականացվում է արևմտյան երկրների , հատկապես ԱՄՆ-ի օգնությամբ: Կարելի է եզրակացնել , որ Պարսից ծոցի անունը փոխելու համար արաբական պետությունների բարձրացրած աղմուկը, բխում է այլ ոլորտներում նրանց անճարակությունից և իրավիճակի փոխվելով , այն վերջ կգտնի : Ինչպես , որ ավելի վաղ Սադդամ Հոսեյնն էր խոսում Պարսից ծոցի և նույնիսկ Իրանի հարավային որոշ քաղաքների անունները փոխելու մասին : Այսօր նա արդեն արժանացել է իր պատժին : Իսկ Պարսից ծոցի անունը շարունակում է նույն «Պարսից ծոց» անունը կրել :

Պիտակ