Սեպտեմբեր 15, 2021 12:42 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության հրապարակային ու քաղաքական ձեռքբերումների մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Բեյթ Ա-Մողադաս ռազմական գործողության որոշ ձեռքբերումների մասին: Այս ռազմական գործողության ամենամեծ ու ամենակարևոր ձեռքբերումը պատերազմում և Պարսից Ծոցի տարածաշրջանում հօգուտ ԻԻՀ-ի ռազմական ու քաղաքական հավասարումների փոփոխությունն էր: 8-ամյա պատերազմի ընթացքում Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողությունից ավելի մեծ, ավելի ծավալուն, ավելի կարևոր ու ավելի մնայուն ռազմական գործողություն գոյություն չունի:  Ամենաշատ թվով իրաքցի զինծառայողների գերեվարումը և ամենաշատ ռազմական ավարի առգրավվումը տեղի ունեցավ այս գործողության ընթացքում: Ամենախոր առաջխաղացումները այս ռազմական գործողության ընթացքում տեղի ունեցան այնպես որ ռազմական գործողության տարածաշրջանի արևելյան հատվածից անցնելով Քարուն գետը և 37 կմ. առաջացան թշնամական զորքերի կենտրոնում ու հավասարակշռության տարածքում և իրանական ուժերը հասան միջազգային սահման և Ահվազի տարածքից մինչև Խոռամշահր ու Արվանդ գետը շուրջ 120 կմ. մի մեծ տարածաշրջանի հսկողություն իրենց ձեռքը վերցրեցին իրանական ուժերը: Պատերազմի երկրորդ տարում Սադամը և իրաքցի բաասական զինվորականները բոլոր մակարդակներում զարմացած էին և անկակնկալի էին եկել ԻԻՀ—ի մարտունակության մեջ նոր ուժի ի հայտ գալուց: Նրանք չկարողցան հասկանալ, թե ինչպես առաջացավ այս նոր ռազմական ուժը: Նրանք տեսնում էին, որ Իսլամական Հանրապետության բանակի հզորությունը փոփոխության չի ենթարկվել։ Նրա սարքավորումներին, զենքին և ստորաբաժանումներին ոչինչ չի ավելացվել, բայց միևնույն ժամանակ Իրանի մարտական ​​հզորության մեջ ի հայտ է եկել ռազմական կարողությունների նոր համադրություն: Իրականում, այս նոր ուժը պատերազմի դաշտերում «Բասիջ» անունով համաժողովրդական կամավորական ուժերի ներկայությունն էր, որը ստեղծվել էր պաշտպանության հարցի նկատմամբ Իմամ Խոմեյնիի վերաբերմունքի և իսլամական պաշտպանական դպրոցի մասին նրա պատկերացումների շնորհիվ:

Խոռամշահրի նվաճումից հետո իրանցի զինվորների գոհունակության նամազը

Աշխարհազորային կամավորները վերապատրաստվել էին պահակազորայինների օգնությամբ և կազմակերպվել ԻՀՊԿ-ում՝ ստեղծելով մեծ թվով նոր մարտական ​​ստորաբաժանումներ, որոնք աստվածային մոտիվացիայով և իրենց ողջ ուժով կռվում էին թշնամու դեմ: Մյուս կողմից, կառուցողական ջիհադ կազմակերպությունը, որպես մեծ աջակից և ինժեներական ուժ, կարողացավ ձևավորել տասնյակ օպերատիվ գումարտակներ, որոնք, առաջնագծի մարտիկների հետ միասին, հնարավորություն էին առաջացնում դիմակայել թշնամուն` շտապ կառուցելով պատնեշներ և պաշտպանական խրամատներ: Մյուս կողմից, բաասական բանակը զարմացած էր իսլամական մարտիկների որդեգրած ռազմավարությունից ու մարտավարությունից և չէր կարողանում հասկանալ իրանական ուժերի պատերազմի մեթոդներն ու մարտավարությունը: Օրինակ, Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության տարածքում պատերազմելը, որ հանգեցրել էր թշնամու ուժերի մասնատման ապշեցրել էր Իրաքի բաասական բանակի հրամանատարներին: Այն Միջոցների կիրառելը, որ բաասական թշնամին դրանք անհնարին կամ անհավանական էր համարում թշնամուն անակնկալի էր բերում: Դրանցից կարող ենք հիշել՝ Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության ընթացքում Քարուն գետից անցնելը, Ֆաթհ Ալ-Մոբին գործողության  ընթացքում Ռաքաբիե կիրճից ու Թիշեքանի բարձունքներից անցնելը և Ֆաթհե Բոսթան գործողության ընթացքում ավազուտների դժվար անցանելի տարածքից անցնելը: Գիշերային ժամերում ռազմական գործողությունների նախագծումը և թշնամու դիրքերին հասնելու, բաասական բանակի ուժեղ կողմերի հետ չբախվելու ինչու չէ նաև հարձակվող զինվորներին թշնամու թիկունքային, հրամանատարական ու կառավարման բաժին հասցնելու համար մթության մեջ զինված ուժերին առաջնորդելը և նույնպես պատերազմների հետ միաժամանակ աշխարհազորային ուժերին վարժեցնելն ու արագ կազմակերպելը ու նաև զինուժի նախապատրաստելու ձևը այն ուժեղ կողմերն է էին, որ մինչև բաասական բանակի գլխի ընկնելը իսլամի մարտիկները հաջողել էին նրանց վռնդել Իրանի հարավային շրջանից ու ազատագրել Խոռամշահեր քաղաքը:

Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության ընթացքում իրաքցի գերիները

Եզրափակելով՝ կարելի է փաստել, որ ԻՀՊԿ-ն գերազանց օգտագործել է մարտունակության գերազանց գործոնները՝ թշնամուց տեղեկատվություն ստանալու հարցում, և գործողությունների ոլորտում հաջողությունների մեծ մասը հենց այդպիսի գործողությունների շնորհիվ է տեղի ունեցել: Իրաքյան Բաասական բանակը սրբազան պաշտպանության ութ տարվա ընթացքում Բեյթ Ալ-Մողադաս գործողության ընթացքում ամենաշատ զոհերն է տվել: Ազատագրվեցին Խորամշահր, Հովեյզե, Փադեգան Համիդ քաղաքները, և շուրջ 5400քկմ. Իրանից բռնագրավված մեծ տարածք: Մոտ 19700 իրաքցի զինվոր գերեվարվեց: Սպանվեցին ու վիրավորվեցին մոտ 16 հազար բաասական զինվորներ: Իսլամական մարտիկները թշնամուց առգրավել էին 105 տանկ և մարդատար մեքենա և հազարավոր անհատական ​​զենք և զինամթերք: Ավարը այնքան առատ էր, որ բաասական բանակի դիրքերում խրամատներում մնացած զինամթերքի բեռնաթափելը տևեց երու ամիս: Ավար վերցված այս ռազմամթերքը մինչև երեք տարի հաջորդ ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվում էին Բաասական թշնամու ուժերի դեմ: Նույնպես ոչնչացվել էին թշնամու 20 կործանիչներ, 2 ուղղաթիռ ու 418 տանկ ու զրահամեքենա: Իհարկե պետք է ասել, որ այս հաղթանակին հասնելու համար նահատակվեցին 6 հազար իրանցի զինվորներ և 25 հազարը վիրավորվեցին: Խոռամշահրի ազատագրումը համարվում է պատերազմի կարևոր փուլի ավարտ և սրբազան պաշտպանության նոր փուլի մեկնարկ: Խոռամշահրի ազատագրումը փոփոխության ենթարկեց պատերազմի էությունն ու տեսակը: Նախքան Խոռամշահրի ազատագրումը Սադդամի ու Իրաքի Բաասական կուսակցության նպատակը իսլամական հանրապետության թուլացնելն ու հանձնվելն էր: Իհարկե, պատերազմի ժամանակ, երբ Սադդամը զգաց, որ ռազմական ագրեսիայի միջոցով չի կարող հասնել իր բոլոր նպատակներին, կարևոր ձեռքբերումներ համարեց Խուզեստան նահանգի մի մասի անջատումը Իրանից և 1975 թվականի Ալժիրի պայմանագրի չեղարկումը: Խորամշահրի նվաճմամբ Բաասական թշնամու այս բոլոր ծրագրված նպատակները ոչնչացվեցին: Բեյթ Ալ-Մողադաս գործողությունը և Խորամշահրի ազատագրումը Իրանին հասցրին հաղթանակի գագաթնակետին և իրանցիների հպարտության բարձրակետը իսմլամի ազտամարտիկներն էին:

Այս պայմաններում Մերձավոր Արևելքում Սադամի իշխանության մեծության զգացումը հանկարծակի փլուզվեց և Իսլամական հեղափոխությունը տարածաշրջանի ազգերի շրջանում հայտնվեց որոշիչ դիրքում: Այն փոխեց ուժերի հարաբերակցությունը հօգուտ ԻԻՀ-ի և նպաստեց իրանցիների կարգավիճակին և իսլամի ուժին, որը նման ռազմիկներ է ստեղծել միջազգային ասպարեզում: ԻԻՀ-ի հիմնադիր առաջնորդ հոգելույս Իմամ Խոմեյնին աշխարհի հանրային կարծիքի առջև ներկայացավ որպես անպարտելի առաջնորդ, ով կարողացել է իսլամակաան հայացքներով նոր ուժ հաղորդել իրանական ազգին: Լիբանանի և Պաղեստինի ժողովուրդը Սիոնիստական ​​ռեժիմի դեմ պայքարի նոր հույս ստացան: Խորամշահրի ազատագրումը Իրանի ժողովրդի մոտ առաջացրեց այս զգացումը, որ Իմամ Խոմեյնիի հավատքի, վճռականության և առաջնորդության ուժը կարող է հաղթահարել Սադդամին ցուցաբերվող ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի և որոշ եվրոպական ու արաբական երկրների աջակցությունը ու միաժամանակ Իրանի ռազմիկների հզորության դեմ անկարող դարձնել ու թուլացնել ամենամեծ Արաբական ռազմական ուժին: Խորամշահրի նվաճմամբ, Սադամի պարտության նշանները ակնհայտ դարձան բոլորի համար և ավետեցին Իրանի նոր ռազմական հզորության ի հայտ գալը, որը դուրս էր ժայթքում Իսլամական հեղափոխության խորքերից: Այդ օրերին Իսրայելի վարչապետն ասել էր, որ եթե իրանական ուժերը հատեն Տիգրիս գետը, իսրայելական բանակը կհակադրվի նրանց հետ, քանի որ Մենախիմ Բեգինը ասել է, որ Սադդամի անկումից հետո իսլամական մարտիկները կշարժվեն դեպի Սրբազան Ղոդս: Հարգելի բարեկամների հաջորդ թողարկման ընթացքում ավելի շատ կխոսենք այս մասին: